«Ընկերությունների կողմից վճարվող  բնապահպանական  վճարների  նպատակային օգտագործման  մասին» 2001թ. մայիսի 15-ի  ՀՀ  օրենքի  պահանջներին  համապատասխան  Արարատ համայնքին 2023թ․-ի համար հաշվարկվել է 144426350 ՀՀ դրամ:                                                                                                                                                                                                 
  Ի  կատարումը   Հայաստանի  Հանրապետության   վարչապետի   2014թ.  դեկտեմբերի 10-ի    N1253-Ա  որոշման  պահանջների, մշակվել  է   համայնքի  2023թ. բնապահպանական  ծրագիրը  և  այն  ներկայացվում  է  համայնքի  ավագանու  քննարկմանը:
ԱՐԱՐԱՏԻ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄ  Է`
 
1.     Հավանություն տալ   Արարատ  համայնքի  2023թ. բնապահպանական  ծրագրին / հավելված           1/:
2.    Ծրագիրը  ներկայացնել  Հայաստանի  Հանրապետության  շրջակա միջավայրի և առողջապահության նախարարություններ։