Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածների 20-րդ և 32-րդ հոդվածի 12, 13 կետերի պահանջներով և հաշվի առնելով, որ Արարատ քաղաքի Ա/Զ քոթեջներ 4 փողոց տուն 4 (նախկինում 61) հասցեում գտնվող բնակելի տունը հատկացվել է Ժորա Ալեքսանդրի Մելքումովի (ծնված 1926թ.) ընտանիքին բաղկացած 6 անձից՝ ինքը, կինը՝ Եվգենիյա Ասրիի Մելքումովա (ծնված 1929թ..), աղջիկները՝ Զենֆիրա Գեորգիի Մելքումովա (ծնված 1962թ.) և Իզաբելա Գեորգիի Մելքումովա (ծնված 1965թ.), տղան՝ Վիտալի Գեորգիի Մելքումով (ծնված 1970թ.), թոռը՝ Լեոնիդ Արսենի Մելքումով (ծնված 2000թ.): Հաշվի առնելով, որ Ժորա Մելքումովը և Եվգենիյա Մելքումովան մահացել են, իսկ Իզաբելա Մելքումովան և Վիտալի Մելքումովը տվել են իրենց համաձայնությունը, որ բնակելի տունը սեփականության իրավունքով գրանցվի Զենֆիրա Մելքումովայի և Լեոնիդ Մելքումովի անունով
ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄԷ`
1. Կատարել պետական գրանցում Ա/Զ քոթեջներ 4 փողոց տուն 4 հասցեի բնակելի տան նկատմամբ, որպես Արարատ քաղաքային համայնքի սեփականություն՝ առանձին գույքային միավոր;
2. Ք. Արարատ, Ա/Զ քոթեջներ 4 փողոց տուն 4 հասցեի բնակելի տունը նվիրել այդ տանը բնակվող Զենֆիրա Գեորգիի Մելքումովայի (ծնված 1962թ.) ընտանիքին ՝ բաղկացած երկու անձից ՝ ինքը և որդին՝ Լեոնիդ Արսենի Մելքումովը (ծնված 2000թ.):