«Արարատքաղաքիթիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լենա Տիգրանյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել:
Այդ պաշտոնում աշխատելու համար առաջադրվում է Լուսինե Պողոսյանիթեկնածությունը: Լուսինե Պողոսյանը 1999-2016թթ. աշխատել է «Արարատի բժշկական ուսումնարան» ՊՈԱԿ-ում, որպես դասատու:
Այս տարիների ընթացքում նա գերազանց կատարել է իր աշխատանքայինպարտականությունները՝ վայելելով գործընկերների և համայնքի բնակչության հարգանքը:
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄԷ`
Տալ համաձայանություն «Արարատ քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում Լուսինե Ռազմիկի Պողոսյանին նշանակելու համար: