Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղականինքնակառավարմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդհոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, ինչպես նաև համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 22-ի «Նոտարական վավերացում չպահանջվող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 1851-Ն որոշմամբ
ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄԷ`
1. Համայնքային սեփականություն հանդիսացող ք.Արարատ, ՈԿՖ բանավան 1/104 հասցեում գտնվող 0.18965 հա մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողամասը և վրայի շենք-շինությունները՝ 201.06 քմ ՕԿՋ սեփականության իրավունքով անհատույց հանձնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին: