Հաշվի առնելով, որ ս/թ ապրիլի 1-ից իր գործունեությունն է սկսում նորաստեղծ «Արարատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը և մինչև տարեվերջ վերջինիս ֆինանսական գործունեությունն ապահովելու համար, Արարատ քաղաքում տեսախցիկների ձեռք բերման և տեղադրման, ինչպես նաև քաղաքում թափառող շների մեկուսացման նպատակով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5րդ, 38-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
Հաստատաել Արարատ քաղաքային համայնքի 2019թ. բյուջեի հետևյալ փոփոխությունները.
1. Պակասեցնել համայնքի բյուջեի
ա/ 1112.51 «Պահուստային ֆոնդեր» ծրագրի 4891 «Պահուստային ֆոնդեր» հոդվածը 34301,0 հազ. դրամ: Սահմանել համայնքի 2019թ. պահուստային ֆոնդը 5584,4 հազ. դրամ:
2. Ավելացնել.
ա/ 0911.51 «Նախադպրոցական կրթություն¦ ծրագրի 4639 «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածը 34201,0 հազ. դրամ: Սահմանել վերջինիս և ծրագրի ծախսային պլանը 164119,0 հազ. դրամ: Նույն թվում ավելացնել «Արարատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ընդհանուր ֆինանսավորումը 37009,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 37009,0 հազ. դրամ. նույն թվում պլանավորել՝
1.Հոդված 4111 «Աշխատավարձ» -24100,0 հազ. դրամ
2.Հոդված 4212 «Էներգետիկ ծառայություններ» - 800,0 հազ. դրամ
3. Հոդված 4214 «Կոմունալ ծառայություններ» - 220,0 հազ. դրամ, նույն թվում՝
--- ջրամատակարարում - 100,0 հազ. դրամ
--- աղբահանություն - 120,0 հազ. դրամ
4. Հոդված 4214 «Կապի ծառայություն» - 120,0 հազ. դրամ, նույն թվում՝
--- հեռախոս - 60,0 հազ. դրամ
---ինտերնետ - 60,0 հազ. դրամ
5. Հոդված 4221 «Ներքին գործուղումներ» - 50,0 հազ. դրամ
6. Հոդված 4239 «Ընդհանուր բնույթի ծառայություններ» - 250,0 հազ. դրամ
7. Հոդված 4241 «Մասնագիտական ծառայություններ» - 65,0 հազ. դրամ, նույն թվում՝
---դեռատիզացիա - 50,0 հազ. դրամ
8. Հոդված 4251 «Շենքերի և շինությունների ընթացիկ նորոգում» - 400,0 հազ. դրամ
9. Հոդված 4252 «Մեքենաների և սարքավորումների ընդհանուր նորոգում» - 66,0 հազ. դրամ
10. Հոդված 4261 «Վարչական նյութեր» - 300,0 հազ. դրամ
11. Հոդված 4266 «Դեղորայք» - 40,0 հազ. դրամ
12. Հոդված 4267 «Կենցաղային նյութեր և սնունդ» - 10398,0 հազ. դրամ, նույն թվում՝
--- մաքրող նյութեր – 300,0 հազ. դրամ
13. Հոդված 4269 «Հատուկ նպատակային նյութեր» - 50,0 հազ. դրամ
14. Հոդված 5129 «Վարչական սարքավորումներ» - 150,0 հազ. դրամ
Ընդամենը՝ - 37009,0 հազ. դրամ
Սույն ֆինանսավորումը նախատեսված է «Արարատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 6 խմբերի 170 երեխաների համար:
3. Կնքել Արարատի համայնքապետարանի և «Արարատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ»
ՀՈԱԿ- ի հետ 37009,0 հազ. դրամի դրամաշնորհային պայմանագիր ս/թ ապրիլի 1-ից:
5. Ավելացնել 0111.51 «Պետական մարմնի կառավարում» ծրագրի 4241 « Մասնագիտական
ծառայություններ» հոդվածը 100,0 հազ. դրամ: Սահմանել վերջինիս ծախսային պլանը
550,0 հազ.դրամ: Սահմանել ծրագրի ծախսային պլանը 81732,0 հազ. դրամ:
6. Համայնքի ղեկավարին՝ կազմել նոր նախահաշիվներ և ժամանակացույցեր: