Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-րդ կետի 22-րդ ենթակետի պահանջով, հիմք ընդունելով 25.02.2022թ-ին Արարատ համայնքում տեղի ունեցած հանրային լսումների արդյունքները, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգը.
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄ Է`
1. Արարատ քաղաքի Սպանդարյան փողոցը անվանափոխել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար, ՀՀ 8-րդ վարչապետ, ռազմական և քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի անվամբ:
2. Օրենքով սահմանված կարգով կազմակերպել փողոցի անվանափոխության գործընթացը:
|