Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Ավշար բնակավայրում գտնվող, 03-013-0807-0006 ծածկագիրը կրողգյուղատնտեսական նշանակության 0,065 հա մակերեսով այլ հողատեսքը և 03-013-0618-0004 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 0,13329 հա մակերեսով այլ հողատեսքը ենթակա են աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Ավշար բնակավայրի տարածքում գտնվող, (03-013-0807-0006 ծածկագիրը կրող) գյուղատնտեսական նշանակության 0,065 հա մակերեսով այլ հողատեսքը:
2. Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Ավշար բնակավայրի տարածքում գտնվող, 03-013-0618-0004 ծածկագիրը կրող 0,13329 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը։
3. Նշված տարածքների օտարման մեկնարկային գին սահմանել 172 500 (մեկ հարյուր յոթանասուներկու հազար հինգ հարյուր)ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
4. Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան:
|