«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» 2001թ. մայիսի 15-ի ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան Արարատ համայնքին 2023թ․-ի համար հաշվարկվել է 144426350 ՀՀ դրամ:
Ի կատարումը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014թ. դեկտեմբերի 10-ի N1253-Ա որոշման պահանջների, մշակվել է համայնքի 2023թ. բնապահպանական ծրագիրը և այն ներկայացվում է համայնքի ավագանու քննարկմանը:
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄ Է`
1. Հավանություն տալ Արարատ համայնքի 2023թ. բնապահպանական ծրագրին / հավելված 1/:
2. Ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի և առողջապահության նախարարություններ։