01.01.2024թ. դրությամբ Արա Աշոտի Անդրեասյանը / ՀԾՀ ՝ 2208790278, ք. Արարատ, Խանջյան 45շ. բն.42,/ համայնքային բյուջեի նկատմամբ գույքահարկի մասով ունի՝ 1.002.430 /մեկ միլիոն երկու հազար չորս հարյուր երեսուն/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 725.200/յոթ հարյուր քսանհինգ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 277.230/երկու հարյուր յոթանասունյոթ հազար երկու հարյուր երեսուն/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 224-րդ, 225-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Քաղաքացի Արա Անդրեասյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /900425101038/ գանձել 1.002.430 /մեկ միլիոն երկու հազար չորս հարյուր երեսուն/ ՀՀ դրամ վճարման ենթակա գույքահարկի գումար, որից՝ 277.230/երկու հարյուր յոթանասունյոթ հազար երկու հարյուր երեսուն/ ՀՀ դրամ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: