Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ԱՐՍԻԼԻՑԻՈՒՄ» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի 29.01.2019թ. դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄԷ`
1. Տալ նախնական համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը, համաձայն որի նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող, «ԱՐՍԻԼԻՑԻՈՒՄ» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող 10,0 հա / կադաստրային ծածկագիր 03-002-0131-0107/ հողամասից 7,0 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքը / հողամասը/ փոխել և դարձնել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ արտադրություն կազմակերպելու նպատակով:
Համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով կազմել սույն որոշման 1-ին կետով նախատեսվող հողամասերի նպատակային նշանակության փոփոխման համապատասխան փաստաթղթերը և դրանց տալ համապատասխան ընթացք: |