Արարատ քաղաքային համայնքի ավագանու 2014թ.-ի հունվարի 30-ի որոշմամբ, «Միասին» ՀՈՒԱՇՊ հ/կ-ին, որպես գրասենյակ անհատույց օգտագործման էր տրամադրվել համայնքի սեփականություն հանդիսացող, Շահումյան 36 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի շենքից 44 քմ տարածք: Պայմանագիրը կնքվել էր 5 /հինգ/ տարի ժամկետով, որն ավարտվել է ս/թ փետրվարի 1-ին: «Միասին» ՀՈՒԱՇՊ հ/կ-ի բնականոն գործունեությունը շարունակելու նպատակով հ/կ-ի նախագահ Տիգրան Շիրինյանը դիմել է Արարատի համայնքապետարան՝ խնդրանքով, որ վերը նշված տարածքը ևս 5 տարով անհատույց հատկացվի «Միասին» ՀՈՒԱՇՊ հ/կ-ին:
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 20-րդ կետով և համայնքի ավագանու կանոնակարգով. ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄԷ`
Արարատ քաղաքայինհամայնքի սեփականությունհանդիսացողՇահումյան 36 հասցեումգտնվողմշակույթի կենտրոնի շենքից 44 քմտարածք, որպես գրասենյակ, պայմանագրով՝ 5 տարի ժամկետով, անհատույց հատկացնել«Միասին» հաշմանդամություն ունեցողանձանցշահերիպաշտպանություն հ/կ-ին: |