Հաշվետվություններ
|
Արարատ քաղաքային համայնքի ղեկավարի 2019թ.-ի տարեկան կատարած աշխատանքների վերաբերյալ
Ներկայացման ամսաթիվ` 14 հունվար 2021
Հաշվետու ժամանակահատված 01 հունվար 2019թ. - 31 դեկտեմբեր 2019թ.
Համայնքի բյուջեի 2019թ. տարեկան պլանը կատարվել է 112,5%-ով : Ըստ հարկատեսակների այն կազմել է տարեկան գույքահարկի գծով հավաքագրվել է մոտ 82879,0 հազ. դրամ, կամ 143%-ով, որից ֆիզիկական անձանց գծով 62089,0 հազ. դրամ, իսկ իրավաբանական անձանց մասով՝ 20790,0 հազ.դրամ: Հողի հարկը կատարվել է 91,5 %-ով կամ հավաքագրվել է 6131,0 հազ. դրամ: Հողի և գույքի վարձակալությունը կատարվել է 89,2 %-ով կամ հավաքագրվել է 6032,0 հազ. դրամ: Տեղական տուրքերի գծով կատարվել է 93%-ով կամ հավաքագրվել է 7826,0 հազ. դրամ: Աղբահանության վճարը հավաքագրվել է 143 %-ով կամ 56274,0 հազ. դրամ: Օտարումից մուտքերը կատարվել է 253%-ով կամ 105180,0 հազ. դրամ: Պետ տուրքերը կատարվել են 139,7%-ով կամ 9078,0 հազ.դրամ:
Ասֆալտապատման աշխատանքներ – 46104,3 հազ. դրամ. Ասֆալտապատվել են - Չարենցի 1, Խանջյան 26, 28, 30, Աղբյուր Սերոբի 5 շենքերի բակերը, Շահումյան, Խանջյան, Կոմիտասի, Ղուկասյան, Կոմիտասի 2Ա շենքի, ՈԿՖ 10-րդ շենքի, Աբովյան 1-ին շենքի, Խանջյան 58, Խանջյան 66 շենքերի բակերը:
Ոռոգման ցանցի կապիտալ վերանորոգման և արդիականացման աշխատանքներ - 3274,4 հազ. դրամ. Արարատ քաղաքի Շահումյան 63 և ՈԿՖ բանավան 10 բազմաբնակարան շենքերի բարեկարգման աշխատանքներ 4867,6 հազ.դրամ: Սանմաքրման գծով ծախսերը կազմում են 52340,6 հազ. դրամ, իսկ աղբահանությանը՝ 43207,3 հազ. դրամՇենքերի տանիքների ընթացիկ վերանորոգման համար ձեռք է բերվել 856 հատ ասբոշիֆեր – 2396,8 հազ. դրամի
Տրամադրվել է ավտոբուս քաղաքի անապահով ընտանիքների ուսանող երեխաներին Երևան տանել-բերելու համար - 2840, 0 հազ. Դրամ
Չորս մանկապարտեզներին տրամադրվել է 159625,0 հազ. դրամի դրամաշնորհ:
Արտադպրոցական դաստիարակությանն է տրամադրվել 98282,0 հազ. դրամ դրամաշնորհ /մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, մարզադպրոց, միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոց/:
Դրամական օգնություն է տրվել քաղաքի անապահով ընտանիքներին 2930,0 հազ. դրամ, որից հուղարկավորությունների համար՝ 990, 0 հազ. դրամ
Անապահով ընտանիքի ուսանող երեխաներին տրամադրվել է ուսման վարձ -1035,0 հազ. դրամ, որից բարձրագույն կրթության ուսանողների համար - 860,0 հազ. դրամ
Արարատ քաղաքի թվով 6 դպրոցներում սովորող անապահով երեխաների դասագրքերի ձեռքբերման համար տրամադրվել է 600,0 հազ. դրամ
Արարատ քաղաքում կազմակերպված միջոցառումների համար ծախսվել է 3395,2 հազ. դրամ / մայիսյան հաղթանակների, հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության օրվա, նոր տարվա տոնածառի կազմակերպման և այլ միջոցառումների համար/
Հայրենական մեծ պատերազմի և արցախյան պատերազմում զոհված զինվորների և ազատամարտիկների ընտանիքներին տրամադրվել է 380,0 հազ. դրամի օգնություն
«Արարատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը գազաֆիկացվել է, որի համար ծախսվել է 1166,0 հազ.դրամ:
«Արարատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի լոկալ ջեռուցման համակարգի կառուցման համար ծախսվել է 17745,4 հազ.դրամ:
Մարզադպրոցի համար ձեռք է բերվել նոր սպորտային համազգեստներ - 129,0 հազ. դրամի:
Փողոցների անվտանգության նշանների համար - 99,0 հազ. դրամ
Խանջյան և Սպանդարյան փողոցների էլլույսերը փոխարինվել են նոր տնտեսապես շահավետ լամպերով – 1974,0 հազ. դրամ;
Կոմունալ ծառայության աշխատանքների համար ձեռք է բերվել Տրակտոր Т 170 մակնիշի 4500,0 հազ.դրամ արժողությամբ աղբավայրի հարթեցման համար:
Համայնքապետարանի համար ձեռք է բերվել գույք և վարչական սարքավորումներ 2000,0 հազ.դրամի;
Կից փաստաթղթեր
|
(1.55 Մբ)
|