Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Արամ Գագիկի Սահակյանի դիմումը. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄԷ`
1. Թույլատրել քաղաքացի Արամ Գագիկի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-015-0212-0095 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 0,0667 հա մակերեսով կորիզավոր վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն կառուցելու նպատակով: |