Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3--րդ և 34-րդ հոդվածի 1-ին կետերի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով, նկատի ունենալով, որ Սպարապետ Վ. Սարգսյանի անվան զորամասի և Արարատի կոմունալ ծառայության միջև կնքված 1267,2 հազ. դրամ գումարով պայմանագիրը չի ներառվել համայնքի բյուջեի եկամուտներում, ուստի ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄԷ`
Հաստատել համայնքի բյուջեի ներքոհիշյալ փոփոխությունները.
1. Ավելացնել՝ համայնքի բյուջեի աղբահանության վճարի եկամուտները 1267,2 հազ. դրամ՝ սահմանելով վերջինիս տարվա պլանը 51467,2 հազ. դրամ: Սահմանել բյուջեի ընդհանուր եկամուտները 543860,138.8 հազ. դրամ:
2. Ավելացնել 0661.51 «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ» ծրագրի ա) 4111 «Աշխատավարձ» հոդվածը 377,0 հազ. դրամ՝ սահմանելով վերջինիս ծախսային պլանը 76698,4 հազ. դրամ,
բ) 4212 «Էներգետիկ ծառայություններ» հոդվածը 117,0 հազ. դրամ՝ սահմանելով վերջինիս ծախսային պլանը 5229,22 հազ. դրամ, գ) 4264 «Տրանսպորտային նյութեր» հոդվածը 773,2 հազ. դրամ՝ սահմանելով վերջինիս ծախսային պլանը 9223,2 հազ. դրամ: Սահմանել ծրագրի պլանը 118946,46 հազ. դրամ:
Սահմանել համայնքի բյուջեի ընդհանուր ծախսային պլանը 543860,138.8 հազ. դրամ:
3. Համայնքի ղեկավարին ՝ կազմել նոր նախահաշիվներ և ժամանակացույցեր: |