|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
29 նոյեմբերի 2024 թվականի N 29 |
ՄԱՐ ԳՐՈՒՊ 1 ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն, խմբագրված 2023թ/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի ( խմբագրված 28.12.2023 թիվ 2343-Ն որոշում)՝ 2024թ. նոյեմբերի 29-ին ժամը 14:00-ին, ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Մար Գրուպ 1» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Արարատի մարմարացված կրաքարերի հանքավայրի օգտակար հանածոյի հանքարդյունահնման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ: Շահագրգիռ հանրությունը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով կարող են ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ նշված ծանուցումից հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում: Շահագրգիռ հանրությունը քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք` էլեկտրոնային փոստի միջոցով՝ ararat.municipality@gmail.com: |
|
|
|