2017թ. հունվարի 27-ին կայացած համայնքի ավագանու 2-րդ նիստի թիվ 10-Ն որոշման 2.9 կետի բ) և գ) ենթակետերը չեն համապատասխանում «Տեղականտուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդհոդվածի 14րդ հոդվածի բ) և դ) ենթակետերի պահանջներին:
Մասնավորապես՝ բ) ենթակետով թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար պետական տուրքի դրույքաչափ է սահմանվել 1մ2 համար ամսեկան 3000 դրամ՝ օրենքով սահմանված ՝ 3500 դրամի փոխարեն, իսկ գ) ենթակետով այլ արտաքին գովազդի համար 800 դրամ՝ 1500 դրամի փոխարեն:
Նշված անհամապատասխանությունները շտկելու նպատակով
ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄԷ
2017թ. . հունվարի 27-ին կայացած համայնքի ավագանու 2-րդ նիստի թիվ 10-Ն որոշման 2.9 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համարարտաքինգովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանել`
ա/ ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար – 2,0 հազ. դրամ;
բ/ թունդ ալկոհոլային /սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար – 3,5 հազ. դրամ;
գ/ այլ արտաքին գովազդի համար - 1,5 հազ.դրամ;
դ/ դատարկ գովազդային վահանակների համար - 375դրամ:
2. Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետը՝ սույն որոշման 2.9 ենթակետով սահմանված դրույքաչափերի վրա կիրառել 0,5 գործակիցը: