Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ կետի և Կառավարության 29 դեկտեմբերի 2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով
ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄԷ`
1. Հավանություն տալ Արարատ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծում կատարվող փոփոխությունների վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, ըստ որի համայնքային սեփականություն հանդիսացող /ծածկագիր 03-002-0128-0104/ 0,18965 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի հողատեսք ունեցող հողամասի նպատակային գործառնական նշանակությունը փոփոխել և դասել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության կոմունալ ենթակառուցվածների գործառնական նշանակության հողամասի:
2. Հավանություն տալ Արարատ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծում կատարվող փոփոխությունների վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, ըստ որի համայնքային սեփականություն հանդիսացող /ծածկագիր 03-002-0107-0001/ 0,99255 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային հշանակությունը փոփոխել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման գործառնական նշանակության: