Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-28102024-03-0160 որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 10-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված շինության և զբաղեցրած հողամասի օրինականացման և տնօրինման մասին» թիվ 1922-Ա որոշման նախաբանում և 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունը՝ «բնակելի կառուցապատման» բառակապակցության փոխարեն կարդալ «խառը կառուցապատման» բառակապակցությունը։
2․Նույն որոշման 3-րդ կետից հետո ավելացնել նոր կետ՝ «3․1 Վերը նշված հողամասի գործառնական նշանակությունը խառը կառուցապատումից փոփոխել` բնակելի կառուցապատման:»