Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2044-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 2024 թվականի N 2044-Ա

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0․05268 ՀԱ ՎԱՐԵԼԱՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 1920-Ն և 2002թվականի փետրվարի 2-ի <<Հայաստանի Հանրապետության շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին>> թիվ 88-Ն որոշումներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի հինգի թիվ 2/փ-351 դրական եզրակացությունը, ինչպես նաև Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 213-Ա որոշումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Արարատ մարզի Արարատ համայնքի գ․Արարատ բնակավայրում գտնվող, քաղաքացի Գևորգ Լիպարիտի Կարապետյանին սեփականության իրավունով պատկանող, 03-015-0529-0011 կադաստրային ծածկագիրը կրող 0․5հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողամասի նպատակային նշանակությունը փոխե՝լ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտներ հողերի, ցեմենտի կիսաֆաբրիկատի աղաց կառուցելու համար:

2․Առաջարկել Գևորգ Լիպարիտի Կարապետյանին վճարել սեփական նախաձեռնությամբ, իր սեփականությունը հանդիսացող, 0,5հա մակերեսով (կադաստրային ծածկագիր 03-015-0529-0011) գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության սահմանված կարգով փոփոխելու արդյունքում, հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը:

3.Կադաստրային արժեքների տարբերությամբ պայմանավորված 9 361 250 (ինը միլիոն երեք հարյուր վաթսունմեկ հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ գումարը վճարել Արարատ համայնքի 900425105153 հաշվեհամարին:

4. 0․5հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գ.Արարատ, Ա․Գրիբոյեդովի փողոց, 153 հողամաս /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03022KUKFZXV/:

5․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner