|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
21 հունիսի 2024 թվականի N 18 |
ՄԱՐ ԳՐՈՒՊ 1 ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն, խմբագրված 2023թ/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28.12.2023 թիվ 2343-Ն որոշում) 2024թ. հունիսի 21-ին ժամը 15:00-ին, ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Մար Գրուպ 1» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող Ջարդիչ Տեսակավորող Կայանքի /ՋՏԿ/ կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ /1-ին քննարկում/:Շահագրգիռ հանրությունը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով կարող են ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ նշված ծանուցումից հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում:Շահագրգիռ հանրությունը քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք` էլեկտրոնային փոստի միջոցով՝ ararat.municipality@gmail.com:
|
|
|
|