Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2033-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2024 թվականի N 2033-Ա

«ԱՐԱՐԱՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ՈՍԿԵԶՕԾ ԵՎ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2022թվականի հունիսի 29-ի «Արթուր Մանուկի Խաչատրյանին «Արարատ քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու և «Արարատի պատվավոր քաղաքացի» ոսկեզօծ հուշամեդալով պարգևատրելու մասին» թիվ 77 որոշումը՝ Արարատ քաղաքի հիմնադրման 94-ամյակի կապակցությամբ՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Արարատ քաղաքում հայրենական ու քրիստոնեական ավանդական սովորույթները ամրապնդելու ջանքերի, քաղաքի հոգևոր-մշակութային կյանքի առավել զարգացման, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շինարարությունը ավարտուն տեսքին հասցնելու համար՝ Արթուր Մանուկի Խաչատրյանին պարգևատրել «Արարատի պատվավոր քաղաքացի» ոսկեզօծ հուշամեդալով։
2․Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ «Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Նուրիցա Անդրանիկի Փանոսյանին պարգևատրել Արարատ համայնքի ղեկավարի հուշամեդալով։ 
3․Նախադպրոցական տարիքի սաների ներդաշնակ զարգացման, դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Կարինե Ադիբեկի Աբրահամյանին 
պարգևատրել Արարատ համայնքի ղեկավարի հուշամեդալով։ 
4․Միջին-մասնագիտական կրթության ոլորտում ձեռք բերած հաջողությունների և ներդրած ավանդի համար՝ «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի ռուսաց լեզվի դասախոս Զոյա Յակովի Կորսունին
 պարգևատրել Արարատ համայնքի ղեկավարի հուշամեդալով։ 
5․Երկարամյա մարզչական գործունեության, սպորտի բնագավառում ձեռք բերած հաջողությունների համար՝ ծանրամարտի մարզիչ Գառնիկ Ռուբենի Ալեքսանյանին 
պարգևատրել Արարատ համայնքի ղեկավարի հուշամեդալով։ 
6․
Մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Սամվել Ալբերտի Հեքիմյանին պարգևատրել Արարատ համայնքի ղեկավարի հուշամեդալով։ 
7․Առողջապահության բնագավառում ունեցած մեծ վաստակի և մասնագիտական գործունեության համար՝ «Արարատի հիվանդանոց ԲԿ» ՓԲԸ շտապ բուժօգնության կայանի բժիշկ Գեղամ Սեդրակի Խաչատրյանին 
պարգևատրել Արարատ համայնքի ղեկավարի հուշամեդալով։ 
8․Կոմունալ ծառայության ոլորտում երկարամյա աշխատանքի և ներդրած ավանդի համար՝ «Արարատ համայնքի կոմունալ ծառայություն» ԲՀ-ի աշխատակից Սիրանուշ Սերյոժայի Պետիկյանին 
պարգևատրել Արարատ համայնքի ղեկավարի հուշամեդալով։ 
9․Երկարամյա աշխատանքային գործունեության և մասնագիտական հաջողությունների համար՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ էլեկտրաեռակցող Ռոմիկ Արտաշի Ամզայանին 
պարգևատրել Արարատ համայնքի ղեկավարի հուշամեդալով։ 
10․Շինարարության և քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար՝ «Թիամատ» ՍՊԸ գլխավոր ինժեներ Գառնիկ Սերոժի Սարգսյանին 
պարգևատրել Արարատ համայնքի ղեկավարի հուշամեդալով։ 
11․Գործարար ոլորտում ունեցած հաջողությունների և ներդրած ավանդի համար՝ «Տիգ Գրուպ Օիլ» ՍՊԸ տնօրեն Արամ Կամոյի Տեր-Մկրտչյանին 
պարգևատրել Արարատ համայնքի ղեկավարի հուշամեդալով։ 
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հոկտեմբերի 22-ին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner