Ներկայացվող արդյունքները | Համայնքի բյուջեի 2019թ. 1-ին կիսամյակի պլանը կատարվել է 107,3%-ով կամ այն կատարվել է 309277,0 հազ. դրամի՝ 288274,6 հազ. դրամ պլանի փոխարեն: Ըստ հարկատեսակների այն կազմել է 1-ին կիսամյակում գույքահարկի գծով հավաքագրվել է մոտ 36194,3 հազ. դրամ կամ այն կատարվել է 168,3%-ով, որից ֆիզիկական անձանց գծով 24932,6 հազ. դրամ կամ 178,1 %--ով, իսկ իրավաբանական անձանց մասով՝ 11261,7 հազ.դրամ կամ 150,1 %-ով: Հողի հարկը կատարվել է 86,2 %-ով կամ հավաքագրվել է 1120,7 հազ. դրամ: Պետտուրքերը կատարվել են 123,1 %-ով կամ 3999,4 հազ. դրամ, ն/թ նոտար՝ 137,0 %-ով կամ 3425,3 հազ. դրամ: Վարձակալությունը կատարվել է 98,3 %-ով կամ հավաքագրվել է 2261,1 հազ. դրամ:, նույն թվում գույքի վարձակալությունը կատարչվել է 141,4 %-ով կամ հավաքագրվել է 424,1 հազ. դրամ:
Տեղական տուրքերի գծով կատարվել է 101,4%-ով կամ հավաքագրվել է 4059,1 հազ. դրամ, ն/թ
ա/ ոգելից խմիչքի և ծխախոտի վաճառքի թույլտվության համար հավաքագրվել է 1162,5 հազ. դրամ կամ 162,5 %-ով,
բ/ բացօթյա վաճառքի թույլտվությունը կատարվել է 177,3 %-ով,
գ/ արտաքին գովազդը՝ 100,0 %-ով և այլն:
Աղբահանության վճարը հավաքագրվել է 130,9 %-ով կամ 27489,8 հազ. դրամ:
Ծնողական վճարները հավաքագրվել են 93,9 %-ով կամ 14085,2 հազ. դրամ:
Օտարումից մուտքերը կատարվել է 170,5%-ով կամ 5114,0 հազ. դրամ:
- Ենթակա կազմակերպություններին է ուղղվել մոտ 178653ՙ5 հազ. դրամի աշխատավարձ:
- Փողոցների լուսավորության համար 1-ին կիսամյակում ծախսվել է մոտ 3748,9 հազ. դրամ էլ.հոսանք: Ձեռք է բերվել 20 հատ LAD էլ.լամպեր
- Անցկացվել է բակերի արտաքին լուսավորության աշխատանքներ 959,0 հազ. դրամի:
- Նախադպրոցական կրթությանն է տրամադրվել շուրջ 62547,0 հազ. դրամ, որից 3500,0 հազ. դրամը՝ մանկապարտեզների սենյակների և սանհանգույցների վերանորոգման համար:
- Արտադպրոցական դաստիարակությանն է ոuղղվել մոտ 53265,0 հազ. դրամ:
- Մշակույթի տանն է ուղղվել 14703,4 հազ. դրամ:
- Անապահով ընտանիքների բարձրագույն կրթություն ստացող ուսանողների ուսման վարձ է տրվել 810,0 հազ. դրամ:
- Անապահով ընտանիքների միջնակարգ մասնագիտական կրթություն ստացող ուսանողների ուսման վարձ է տրվել 175,0 հազ. դրամ:
- Սոցիալապես անապահով ընտանիքներին տրվել է մոտ 2240,0 հազ. դրամի դրամական օգնւթյուններ: Հուղարկավորություններին է ուղղվել 740,0 հազ. դրամ:
- Արարատ քաղաքի անապահով ընտանիքների ուսանողներին տրամադրվել է ձրի ավտոբուս, որի ծառայությունները կազմել է 1200,0 հազ. դրամ:
- Արարատ քաղաքում կազմակերպված միջոցառումներին 1-ին կիսամյակում ուղղվել է 2380,0 հազ.դրամ:
- Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և արցախյան ազատամարտում զոհվածների ընտանիքներին տրամադրվել է 400,0 հազ. դրամի օգնություն:
- Սպորտային միջոցառումներին տրամադրվել է 329,0 հազ. դրամ:
- Սկսվել է ոռոգման ցանցի 1-ին էտապի աշխատանքները կատարվել են 2300,0 հազ. դրամի /բնապահպանական ծրագրով/:
- Կատարվել են փողոցների փոսալցման և ասֆալտապատման աշխատանքներ՝ ընդհանուրը 1889,0 հազ. դրամ արժեքով:
- Գերեզմանոցի խմելու ջրի նոր գծի կառուցման համար ծախսվել է 11159,0 հազ. դրամ:
- Կոմունալ տնտեսությանն է ուղղվել մոտ 61597,2 հազ. դրամ:
- Քաղաքի երեք մասերում տեղադրվել են տեսախցիկներ 899,մ0 հազ. դրամի:
|