ՈԿՖ բանավանի 2կմ երկարությամբ փակ դրենաժային համակարգի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքաննություն անցկացնելու նպատակով, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով և համայնքի ավագանու Կանոնակարգով ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄԷ`
1. Հաստատել համայնքի բյուջեի հոդվածների հետևյալ փոփոխությունները. Պակասեցնել. 1) Համայնքի բյուջեի 0451.51 «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի 5113 «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածը 5000,0 հազ. դրամ: Սահմանել վերջինիս ծախսային պլանը 32687,829.6 հազ. դրամ, իսկ ծրագրի ծախսային պլանը՝ 33787,822.6 հազ. դրամ:
2) Ավելացնել.
Համայնքի բյուջեի 0661.51 «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ» ծրագրի 5134 «Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում» հոդվածը 5000,0 հազ. դրամ՝ սահմանելով վերջինիս ծախսային պլանը 5300,0 հազ. դրամ: Սահմանել ծրագրի ծախսային պլանը 123884,0 հազ. դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ կազմել նոր նախահաշիվներ և ժամանակացույցեր: |