Այսօր: Կիրակի, 6 Հոկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 208
 

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ  286 որոշման 46.2 կետի ա) ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով «ԲիԹիԷլ Սերվիսիս» ՍՊ ընկերության  2024 թվականի հուլիսի 19-ի թիվ 01-20/7-Բ դիմումը, ինչպես նաև  նկատի ունենալով, որ նշված հողատարածքները դասվում են հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է .

1.«ԲիԹիԷլ Սերվիսիս » ՍՊ ընկերությանը Արարատ համայնքի վարչական տարածքում -------- տարի ժամկետով բնակավայրի  հողերից կառուցապատման իրավունքով տրամադել երկու միավոր հողատարածքներ՝ գովազդային վահանակների հենասյուների տեղադրման նպատակով,համապատասխանաբար՝
 1) ք.Արարատ Աղբյուր Սերոբի փողոց 2/43, 03-002-0521-0003 կադաստրային ծածկագրից 0.0001 հա մակերեսով ընդհանուր օգտագործման հողատեսք․

 2) ք.Արարատ Ս.Շահումյան  փողոց 55/6, 03-002-0011-0186 կադաստրային ծածկագրից 0.0001 հա մակերեսով ընդհանուր օգտագործման  հողատեսք:
2.Կառուցապատման իրավունքով տրամադրված հողատարածքների տարեկան կառուցապատման վճար սահմանել յուրաքանչյուր 1 քմ-ի համար ------ ՀՀ դրամ:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner