Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 11-րդ կետով. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. 2025թ. մայիսի 8-ին անցկացնել մրցույթ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի գլխավոր մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 2.3-12/, իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 2.3-15/, քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի առաջատար մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 3.1-15/ և քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի առաջատար մասնագետի /պաշտոնի անձնագրի ծածկագիր 3.1-16/ թափուր պաշտոններ զբաղեցնելու համար։
2. Մրցույթի անցկացման մասին երկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել մարզպետարանի աշխատակազմին:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմին` ապահովել մրցույթի անցկացման հայտարարության հրապարակումը օրենքով սահմանված կարգով: