Այսօր: Երեքշաբթի, 23 Հունիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 208
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0626-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2026 թվականի N 0626-Ա

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ Ք.ԱՐԱՐԱՏ, ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑ 54 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԾԱՎԱԼԻՑ ԴՈՒՐՍ ՝ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության  <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188 հոդվածով հաշվի առնելով Արարատի մարզի Արարատ համայնք, ք. Արարատ, Խանջյան  փողոց 54 հասցեի բազմաբնակարան շենքի 12 բնակարանի սեփականատեր Շուշանիկ Արթուրի Ենոքյանի դիմումը, ինչպես նաև հիմք ընդունելով ինքնակամ կառուցված շինությունների տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացությունը և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքերը  և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, Արարատ համայնք, ք.Արարատ, Խանջյան փողոց 54 շենք, բնակարան 12 հասցեն կրող, քաղաքացի Շուշանիկ Արթուրի Ենոքյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանին կից, շենքի ծավալից դուրս ինքնակամ իրականացված 21.5քմ մակերեսով բնակարանը (շինությունը) և դրա արտաքին պատի վրա ինքնակամ բացված մեկ դռան ձևափոխությունը ճանաչել օրինական՝ (հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր 2026JQ9HFB) Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2002թ. թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի  ա)ենթակետով սահմանված արժեքների վճարումով 

ա) ինքնակամ կառուցված բնակարանի օրինականացման համար   21.5քմ x427դրամ=9 181դրամ

բ) ինքնակամ  բացված մեկ ռռան  օրինականացման համար     1 x1422դրամ=1422դրամ
2.Սույն որոշման 1-ին, կետոի ա և բ ենթակետերով սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը  համարել ուժը կորցրած:

3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner