Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2061-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2024 թվականի N 2061-Ա

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ Գ.ԱՐՄԱՇ, Մ.ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՓՈՂՈՑ 23 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԾԱՎԱԼԻՑ ԴՈՒՐՍ՝ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188 հոդվածով հաշվի առնելով Արարատ համայնք, գյուղ Արմաշ, Մ.Նիկողոսյան փողոց 23 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի 1 բնակարանի սեփականատեր Աիդա Անդրանիկի Խաչատրյանի դիմումը, ինչպես նաև հիմք ընդունելով ինքնակամ կառուցված շինությունների տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացությունը և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքերը և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Արարատի մարզ, Արարատ համայնք, գ.Արմաշ, Մ.Նիկողոսյան փողոց 23 շենք, բնակարան 1 հասցեն կրող, քաղաքացի Աիդա Անդրանիկի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանին կից, շենքի ծավալից դուրս ինքնակամ իրականացված 36.70քմ մակերեսով բնակելի շինությունը ճանաչել օրինական՝ (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023Z3F9TW) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի`
ա)ենթակետով սահմանված արժեքների վճարումով 36.70քմ x 263դրամ=9 653դրամ
2.Սույն որոշման 1-ին, կետով սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշման նշված կետերը համարել ուժը կորցրած:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner