Համաձայն տեղազննության արդյունքների և կատարված չափագրումների, Արարատ
քաղաքի վարչական տարածքի Շահումյան փողոց 9 տան հարակից մասում գտնվող 0,00546 հա
մակերեսով բնակելի կառուցապատման /ծածկագիր 03-002-0036-ից/ տարածքը հնարավոր է
աճուրդային կարգով վաճառել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով.
ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄԷ`
1. Աճուրդով վաճառել Շահումյան փողոց 9 տան հարակից մասում գտնվող 0,00546 հա մակերեսով բնակելի կառուցապատման /ծածկագիր 03-002-0036-ից/ հողատաարծքը
2. Նշված տարածքի 1քմ-ի մեկնարկային գին սահմանել գործող կադաստրային արժեքի 100 %-ի չափով, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով և մասնակցության վճար՝ 3000 /երեք հազար/ դրամ
3. Համայնքի ղեկավարին՝ աճուրդ – վաճառքի հետ կապված աշխատանքները կազակերպել
Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» պահանջների և գործող օրենսդրությանը
համապատասխան