Հիմք ընդունելով Արարատի մարզպետարանի և Արարատի համայնքապետարանի միջև 12.01.2017թ. 3300,0 հազ. դրամի թիվ 17-3 դրամաշնորհի հատկացման պայմանագիրը՝ կապված այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու հետ, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ, 34-րդ հոդվածի 1-ին կետերի պահանջներով և համայնքի ավագանու կանոնակարգով ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄԷ`
Հաստատել համայնքի 2017թ. բյուջեի հետևյալ փոփոխությունները.
1. ա) Ավելացնել համայնքի բյուջեի եկամուտները «Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված» մասով 3300,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս եկամուտների պլանը 3400,0 հազ. դրամ: Սահմանել համայնքի 2017թ. բյուջեի ընդհանուր եկամուտները 538656,872.6 հազ. դրամ:
բ) Ավելացնել 0661.51 «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ» ծրագրի 4639 «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածը 3300,0 հազ. դրամ: Սահմանել վերջինիս ծախսային պլանը 3300,0 հազ. դրամ, իսկ ծրագրի ծախսային պլանը՝ 127184,0 հազ. դրամ: Սահմանել համայնքի բյուջեի ընդհանուր ծախսային պլանը 538656,872.6 հազ. դրամ:
Համայնքի ղեկավարին՝ կազմել նոր նախահաշիվներ և ժամանակացույցեր |