Ղեկավարվելով 2008թվականի հունիսի 10-ի <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղաքացի Սամվել Վաղարշակի Գրիգորյանի դիմումը՝ Արարատ համայնք, գյուղ Արմաշ, Զնաբերդի փողոց, 19/1 հասցեում գտնվող, իրեն պատկանող բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շինությունների, դրանց զբաղեցրած, փաստացի առկա և տիրապետվող, սահմանազատված 0,08558հա մակերեսով հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը, սակայն չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փոստաթղթերը և հողհատկացման հիքերը, ինչպես նաև հաշվի առնելով որ հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ճանաչել քաղաքացիներ Սամվել Վաղարշակի Գրիգորյանի (ծնված 19.01.1969թ.) և Ծաղկանուշ Խորենի Գրիգորյանի (ծնված 12.05.1972թ.) սեփականության իրավունքը Արարատ համայնք, գյուղ Արմաշ, Զնաբերդի փողոց, տուն 19/1 հասցեում գտնվող բնակելի տան, օժանդակ շինությունների /կառուցված 1926թ-ին/ և դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված 0.08558հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված կից հատակագծի:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: