Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2037-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2024 թվականի N 2037-Ա

2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 68-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 26-ի թիվ 7 հերթական նիստի  «Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ  130-Ա ,2024 թվականի սեպտեմբերի  10-ի թիվ 9 հերթական նիստի  «Արարատ համայքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-066-0120-0005 կադաստրային ծածկագիրը կրող 0.5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ  163-Ա ,2024 թվականի սեպտեմբերի  10-ի թիվ 9 հերթական նիստի  «Արարատ համայքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-066-0001-0001 կադաստրային ծածկագիրը կրող 0.05743 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ  164-Ա , 2024թվականի սեպտեմբերի  10-ի թիվ 9 հերթական նիստի  «Արարատ համայքի Արարատ քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ  160-Ա , 2024թվականի սեպտեմբերի  10-ի թիվ 9 հերթական նիստի  «Արարատ համայքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ  168-Ա որոշումները, ինչպես նաև Արարատի համայնքապետարանում 2024 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած աճուրդի աճուրդային հանձնաժողովի որոշումը,որոշում եմ՝


1.Արարատի համայնքապետարանում 2024 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած աճուրդը համարել կայացած:
2.Արարատ համայնքի ք.Արարատ Շահումյան փողոց 1-ին նրբանցք 6 հասցեում գտնվող, 03-002-0035-0231 կադաստրային ծածկագիրը կրող 0․04998 հա մակերեսով բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ Թագուհի Միսակի Գազյանին՝ 1250000 /մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամով:
3.Արարատ համայնքի ք.Արարատ Ա.Խանջյան փողոց 18/5 հասցեում գտնվող, 03-002-0020-0160 կադաստրային ծածկագիրը կրող 0․01957 հա մակերեսով բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ Ենոք Վազգենի Սեդրակյանին՝563000 /հինգ հարյուր վաթսուներեք հազար / ՀՀ դրամով:
4.Արարատ համայնքի ք.Արարատ Սալաքիթի 66 հասցեում գտնվող, 03-002-0006-0006 կադաստրային ծածկագիրը կրող 0.0602 հա մակերեսով բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ Հենրիկ Արմենի Իսաջանյանին՝ 1655500 /մեկ միլիոն վեց հարյուր հիսունհինգ հազար հինգ հարյուր / ՀՀ դրամով:
5.Արարատ համայնքի ք.Արարատ Սալաքիթի 68 հասցեում գտնվող, 03-002-0006-0007 կադաստրային ծածկագիրը կրող 0.05 հա մակերեսով բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ Արամ Անդրուշի Մկրտչյանին՝ 1375000 /մեկ միլիոն երեք հարյուր յոթանասունհինգ հազար / ՀՀ դրամով:
6.Արարատ համայնքի ք.Արարատ Արարատյան զանգված 9/14 հասցեում գտնվող, 03-002-0051-0042 կադաստրային ծածկագիրը կրող 0.012 հա մակերեսով բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ Սամվել Սարգսի Գալստյանին՝ 300000 /երեք հարյուր հազար / ՀՀ դրամով:
7.Արարատ համայնքի ք.Արարատ Արարատյան զանգված 9/15 հասցեում գտնվող, 03-002-0051-0044 կադաստրային ծածկագիրը կրող 0.00483 հա մակերեսով բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ Ռուբեն Ռադիկի Սաֆարյանին՝ 121000 /մեկ հարյուր քսանմեկ հազար / ՀՀ դրամով:
8.
Արարատ համայնքի Երասխ բնակավայրի Մ.Մեծարենցի 23/2  հասցեում գտնվող, 03-042-0029-0045 կադաստրային ծածկագիրը կրող 0.13 հա մակերեսով բնակավայրերի  բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ Գագիկ Գորիկի Ադամյանին՝ 598000/հինգ հարյուր ինսունութ հազար / ՀՀ դրամով:
9.
Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-066-0120-0005 կադաստրային ծածկագիրը կրող 0.5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը  վաճառել՝ Անդրանիկ Արայիկի Պողոսյանին՝ 75000 /յոթանասունհինգ հազար / ՀՀ դրամով:
10.
Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-066-0001-0001 կադաստրային ծածկագիրը կրող 0.05743 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը  վաճառել՝ Անդրանիկ Արայիկի Պողոսյանին՝ 25000 /քսանհինգ հազար / ՀՀ դրամով:
11.
Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-066-0104-0055 կադաստրային ծածկագիրը կրող 0.215 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը  վաճառել՝ Արմեն Եղիազարի Սարգսյանին՝ 50000 /հիսուն հազար/ՀՀ դրամով:
12.Առաջարկել՝աճուրդում հաղթող ճանաչված անձանց մասնակցության հայտի պահանջին համապատասխան, սահմանված ժամկետում օտարման գումարը վճարել համայնքի բյուջեի համապատասխան հաշվին և կնքել առուվաճառքի պայմանագիր:
13.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner