Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ և 32-րդ հոդվածների 12, 13 կետերի պահանջներով և հաշվի առնելով, որ ՈԿՖ 21/41 բնակարանը հատկացվել է Տիգրան Սուրիկի Օհանյանի ընտանիքին՝ ինքը, կինը՝ Նարինե Մարտունի Օհանյանը, որդին՝ Սուրեն Տիգրանի Օհանյանը և նկատի ունենալով, որ Տիգրան Սուրիկի Օհանյանը 09.03.2012թ. մահացել է
ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄԷ`
1. 1. Կատարել պետական գրանցում ՈԿՖ բանավան 21 շենք, բնակարան 41 հասցեի բնակարանի նկատմամբ, որպես Արարատ քաղաքային համայնքի սեփականություն՝ առանձին գույքային միավոր:
2. 2. Ք. Արարատ, ՈԿՖ բանավան 21 շենք, բնակարան 41 հասցեն կրող բնակարանը նվիրել այդ բնակարանում բնակվող Նարինե Մարտունի Օհանյանին (ծնված 1967թ.) և որդուն՝ Սուրեն Տիգրանի Օհանյանին (ծնված 1986թ):