Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Հաշվետվություններ
 
Ներկայացման ամսաթիվ15/05/2023
ԱնվանումԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022Թ.-Ի ՏԱՐԵԿԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՆերկայացնողԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ Իրավաբանական ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍՅԱՆ
Ժամանակահատված01/01/2022 - 31/12/2022
Ներկայացվող արդյունքները

Համայնքի բյուջեի 2022թ. տարեկան պլանը կատարվել է 98.5%-ով կամ այն կատարվել է 2339846.7 հազ. դրամի՝ 2374872.7 հազ. դրամ պլանի փոխարեն:Ըստ հարկատեսակների հարկերի և տուրքերի գծով հավաքագրվել է 325719.7 հազ. դրամ կամ այն կատարվել է 85.6%-ով: Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարները հավաքագրվել է 110107.5 հազ. դրամ կամ կատարվել է 107.8%-ով:
1.Փողոցների լուսավորության համար տարեկան ծախսվել է 25952.8 հազ. դրամ էլ. հոսանք:Ձեռք է բերվել 380 հատ  LED էլ. լամպեր կամ 4999.8 հազ. դրամի:
2.Նախադպրոցական կրթությանն է տրամադրվել շուրջ 360545.5 հազ. դրամ:
3.Արտադպրոցական դաստիարակությանն է ուղղվել 103133.0 հազ. դրամ:

4.Մշակույթի տանն է ուղղվել 65926.0 հազ. դրամ:
5.Կոմունալ տնտեսությանն է ուղղվել 214228.5 հազ. դրամ:
6.Անապահով ընտանիքների բարձրագույն կրթություն ստացող ուսանողների ուսման վարձ է տրվել 2000.0 հազ. դրամ:

7.Անապահով ընտանիքների միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողների ուսման վարձ է տրվել 290.0 հազ. դրամ:
8.Սոցիալապես անապահով ընտանիքներին տրվել է 8235.0 հազ. դրամի դրամական օգնություններ: Հուղարկավորություններին է ուղղվել 2270.0 հազ. դրամ:
9.Արարատ քաղաքի անապահով ընտանիքների ուսանողներին տրամադրվել է ուսանողական ավտոբուս, որի ծառայությունները կազմել է 11060.0 հազ. դրամ:
10.Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին տրամադրվել է 100.0 հազ. դրամի օգնություն:
11.Փոսալցման աշխատանքներ՝ 4090.6 հազ. դրամ:
12.Կատարվել են դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքները՝ 4600.0 հազ. դրամ:
13.Իրականացվել են համայնքային միջոցառումներ՝ 3613.0 հազ. դրամ:
14.ՈԿՖ բանավանում պոլիկլինիկայի կառուցում՝ 6665.0 հազ. դրամ:
15. Ջրահեռացման և ջրամատակարարման գծերի վերակառուցում և ընթացիկ նորոգում՝ 9866.0 հազ. դրամ:
16. Բնապահպանական ծրագրով Արարատ քաղաքում ոռոգման ջրագծերի կառուցում՝ 6933.4 հազ. դրամ:
17. Հանրակրթական ուսումնական հաստատություններին տրամադրվել է ֆինանսական օժանդակություն՝ 5782.5 հազ. դրամ:
18.Արմաթ ինժեներական լաբորատորիա՝ 12060.0 հազ. դրամ:

Կից փաստաթղթեր
Փաստաթուղթ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner