|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
16 հուլիսի 2024 թվականի N 21 |
ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ ՍՊԸ-Ի ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ 110ԿՎ ՕԳ-Ի ԵՎ 40000 ԿՎԱ 110/10 ԿՎ ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ Արարատի մարզի Արարատ բնակավայրի մշակույթի տան դահլիճում 2024թ. հուլիսի 19-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ -ի Արարատի մարզի Արարատ համայնքում նախատեսվող 110կՎ օգ-ի և 40000 կՎԱ 110/10 կՎ ենթակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում /2-րդ փուլ/: Շահագրգիռ հանրության կողմից 2024 թվականի հուլիսի 16-ը ներառյալ ընդունվում են առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ, որոնք կարող եք ներկայացնել գրավոր՝ Արարատի համայնքապետարան կամ Արարատ համայնքի Արարատ բնակավայրի վարչական շենք կամ ուղարկել էլեկտրոնային տարբերակով /ararat.municipality@gmail.com էլ. հասցեով/: Հանրային քննակումներին մասնակցելու համար կարող եք նախօրոք գրանցվել ararat.municipality@gmail.com էլեկտրոնային փոստի միջոցով: |
|
|
|