|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
17 մայիսի 2024 թվականի N 14 |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՓԱԿ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ |
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն ,ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով,2024թ. մայիսի 17-ին,ժամը 15:00-ին ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան 36 հասցեում գտնվող «Մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿԻ նիստերի դահլիճում տեղի կունենա Արարատ համայնքի նոր ունիվերսալ փակ մարզադահլիճի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում/2-րդ փուլ/: Շահագրգիռ հանրության կողմից 2024 թվականի մայիսի 16-ը ներառյալ ընդունվում են առաջարկություններ , դիտողություններ և կարծիքներ,որոնք կարող եք ուղարկել. գրավոր՝ Արարատի համայնքապետարան, ՀՀ Արարատ քաղաք Շահումյան 36 հասցեով կամ էլեկտրոնային /ararat.municipality@gmail.com էլ. հասցեով/: Հանրային քննակումներին մասնակցելու համար կարող եք նախօրոք գրանցվել ararat.municipality@gmail.com էլեկտրոնային փոստի միջոցով:
|
|
|
|