Այսօր: Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 207
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.09.25 Վերանորոգվում են Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնն ու ամֆիթատրոնը

Արարատ համայնքի շինարարական աշխատանքների եռուզեռից դուրս չեն մնացել նաև Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի շենքը, ամֆիթատրոնն ու նրանց հարակից քաղաքային այգին։ Նախնական ընթացքի մեջ են Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի, ամֆիթատրոնի ու այգու բարեկարգման և վերանորոգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն - համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 248 200 000 ՀՀ դրամ)։

03.09.25 Բարեկարգման աշխատանքներ են ընթանում Արարատ բնակավայրում։

Արարատ համայնքի Արարատ բնակավայրի հուշարձան-համալիրում իրականացվում են վերանորոգման, բարեկարգման, իսկ Թումանյան փողոցում՝ կառուցողական և ասֆալտապատման աշխատանքներ։ Աշխատանքներն իրագործվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 67 300 000 ՀՀ դրամ)։

02.09.25 Մեկնարկել են Արարատ քաղաքի Խանջյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները։
2025-2026թթ․ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ, սկսվել են Արարատ համայնքի Արարատ քաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքները (549 495 000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով)։
Կադրերում՝ Արարատ քաղաքի Խանջյան փողոցի ասֆալտապատման աշխատանքների նախնական ընթացքն է։
01.09.25 Բարեկարգվում են Արարատ քաղաքի բակային տարածքները

Ինտենսիվ կերպով ընթանում են Արարատ համայնքի Արարատ քաղաքի Շահումյան փողոցի 22-րդ, 24-րդ շենքերի բակային մասերի և հարբակային տարածքների բարեկարգման աշխատանքները։ Արարատ քաղաքում բակային տարածքների բարեկարգումը լինելու է շարունակական։ Աշխատանքներն իրականացվում են համայնքային բյուջեի միջոցներով ( ընդհանուր արժեքը 9 798 000 ՀՀ դրամ)։

29.08.25 ԱՌԿ աշխատաժողով
World Vision-ի և ԱՌՆԱՊ-ի (Աղետների Ռիսկերի Նվազեցման Ազգային Պլատֆորմ) համատեղ ջանքերով, Արարատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ՝ "Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում " ծրագրի շրջանակներում Արարատ համայնքում մեկնարկել և անց են կացվում " Քաղաքացիական պաշտպանության հիմունքները" վերնագրով աշխատաժողով-դասընթացներ։
Դասընթացավարներ՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյան, Անդրանիկ Խաչատրյան։
29.08.25 Սեպտեմբերի 1-ից կգործարկվեն ուսանողական ավտոբուսները
Սեպտեմբերի 1-ից կգործարկվեն Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրվող անվճար ուսանողական ավտոբուսներըԱրարատ համայնքի հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ սեպտեմբերի 1-ից կգործարկվեն Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրվող անվճար ուսանողական ավտոբուսները՝ հետևյալ երթուղիով և գրաֆիկով.Արարատ քաղաքի ուսանողների տեղափոխում հետևյալ երթուղով և գրաֆիկով`Ժամը՝ 7։00-ին, ք. Արարատ-ՈԿՖ բանավան - ք. Երևան / մետրոյի Գործարանային կայարան։Ժամը` 15։30-ին, ք. Երևան / մետրոյի Գործարանային կայարան/ - ՈԿՖ բանավան - քաղաք Արարատ։Ավշար և Նոյակերտ բնակավայրերԺամը` 7։30-ին, գ. Ավշար - գ. Նոյակերտ-ք. Երևան /մետրոյի Գործարանային կայարան ։Ժամը 15։30-ին, ք. Երևան /մետրոյի Գործարանային կայարան/ գ. Նոյակերտ - ... Մանրամասն
28.08.25 Խորհրդակցություն ՆՈՒՀ-երի տնօրենների հետ:
📚🖊️Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ այսօր Արարատի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ Արթուր Իսաջանյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն համայնքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ։
Հանդիպման նպատակն էր հաստատությունների տնօրեններից լսել մանկապարտեզներում առկա խնդիրներն ու կարիքները, ինչպես նաև քննարկել նոր ուսումնական տարվա առաջնահերթ անելիքները։
Աշխատանքային քննարկման ընթացքում ՆՈՒՀ-երի տնօրենները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, որոնց վերաբերյալ տրվեցին պատասխաններ և պարզաբանումներ։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner