03.09.25
Բարեկարգման աշխատանքներ են ընթանում Արարատ բնակավայրում։
|
Արարատ համայնքի Արարատ բնակավայրի հուշարձան-համալիրում իրականացվում են վերանորոգման, բարեկարգման, իսկ Թումանյան փողոցում՝ կառուցողական և ասֆալտապատման աշխատանքներ։ Աշխատանքներն իրագործվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 67 300 000 ՀՀ դրամ)։
|
|
02.09.25
Մեկնարկել են Արարատ քաղաքի Խանջյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները։
|
2025-2026թթ․ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ, սկսվել են Արարատ համայնքի Արարատ քաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքները (549 495 000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով)։ Կադրերում՝ Արարատ քաղաքի Խանջյան փողոցի ասֆալտապատման աշխատանքների նախնական ընթացքն է։
|
|
01.09.25
Բարեկարգվում են Արարատ քաղաքի բակային տարածքները
|
Ինտենսիվ կերպով ընթանում են Արարատ համայնքի Արարատ քաղաքի Շահումյան փողոցի 22-րդ, 24-րդ շենքերի բակային մասերի և հարբակային տարածքների բարեկարգման աշխատանքները։ Արարատ քաղաքում բակային տարածքների բարեկարգումը լինելու է շարունակական։ Աշխատանքներն իրականացվում են համայնքային բյուջեի միջոցներով ( ընդհանուր արժեքը 9 798 000 ՀՀ դրամ)։
|
|
29.08.25
ԱՌԿ աշխատաժողով
|
World Vision-ի և ԱՌՆԱՊ-ի (Աղետների Ռիսկերի Նվազեցման Ազգային Պլատֆորմ) համատեղ ջանքերով, Արարատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ՝ "Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում " ծրագրի շրջանակներում Արարատ համայնքում մեկնարկել և անց են կացվում " Քաղաքացիական պաշտպանության հիմունքները" վերնագրով աշխատաժողով-դասընթացներ։ Դասընթացավարներ՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյան, Անդրանիկ Խաչատրյան։
|
|
29.08.25
Սեպտեմբերի 1-ից կգործարկվեն ուսանողական ավտոբուսները
|
Սեպտեմբերի 1-ից կգործարկվեն Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրվող անվճար ուսանողական ավտոբուսներըԱրարատ համայնքի հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ սեպտեմբերի 1-ից կգործարկվեն Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրվող անվճար ուսանողական ավտոբուսները՝ հետևյալ երթուղիով և գրաֆիկով.Արարատ քաղաքի ուսանողների տեղափոխում հետևյալ երթուղով և գրաֆիկով`Ժամը՝ 7։00-ին, ք. Արարատ-ՈԿՖ բանավան - ք. Երևան / մետրոյի Գործարանային կայարան։Ժամը` 15։30-ին, ք. Երևան / մետրոյի Գործարանային կայարան/ - ՈԿՖ բանավան - քաղաք Արարատ։Ավշար և Նոյակերտ բնակավայրերԺամը` 7։30-ին, գ. Ավշար - գ. Նոյակերտ-ք. Երևան /մետրոյի Գործարանային կայարան ։Ժամը 15։30-ին, ք. Երևան /մետրոյի Գործարանային կայարան/ գ. Նոյակերտ - ...
Մանրամասն |
|
28.08.25
Խորհրդակցություն ՆՈՒՀ-երի տնօրենների հետ:
|
  Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ այսօր Արարատի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ Արթուր Իսաջանյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն համայնքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ։ Հանդիպման նպատակն էր հաստատությունների տնօրեններից լսել մանկապարտեզներում առկա խնդիրներն ու կարիքները, ինչպես նաև քննարկել նոր ուսումնական տարվա առաջնահերթ անելիքները։ Աշխատանքային քննարկման ընթացքում ՆՈՒՀ-երի տնօրենները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, որոնց վերաբերյալ տրվեցին պատասխաններ և պարզաբանումներ։
|
|
28.08.25
Ավշար բնակավայրում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները
|
Արարատ համայնքի Ավշար բնակավայրում Ա.Գալոյան և Գ.Պետրոսյան փողոցներում ասֆալտապատման աշխատանքները հասել են միջանկյալ փուլ (փռում և հարթում)։Աշխատանքներն իրագործվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |