Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 44
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

19 օգոստոսի 2025 թվականի N 44

ՍԱՆ ՓԱՈՒԵՐ ՍՈԼԱՐ ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

<< Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի համաձայն, իչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ․ թիվ 1325-Ն (որոշումը խմբ. 28.12.23 N 2343-Ն) որոշմամբ սահմանված կարգով 2025թ․ օգոստոսի 19-ին, ժամը 11։00-ին ՀՀ Արարատի  մարզի Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում,տեղի կունենա հանրային լսում «Սան փաուեր սոլար»  ՍՊ ընկերության կողմից, Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արմաշի ավազների հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նախաձեռնության վերաբերյալ։ Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել, մինչև օգոստոսի 18-ը ներառյալ, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով Արարատի համայնքապետարանի araratcity.am պաշտոնական կայքէջին, իսկ քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ հանրային լսման կազմակերպման և անկացման համար համայնքի ղեկավարի կողմից լիազորված պատասխանատուի էլեկտրոնային փոստի միջոցով։ Հանրային լսման կազմակերպման և անկացման պատասխանատուն հանդիսանում է Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Ա.Մուսիկայնը , հեռախոս՝ 060885555 էլ․փոստ՝ararat.municipality@gmail.com:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner