|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 նոյեմբերի 2024 թվականի N 2145-Ա |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թվականի սեպտեմբերի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 5-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 2024թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 5/1 նիստի արձանագրությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Արարատի մարզի, Արարատ համայնքի վարչական տարածքի Ավշար բնակավայրում գտնվող՝ Հասմիկ Շահվերդյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-013-0478-0001 ծածկագիրը կրող, 0.566հա հողամասից 0.3հա բարձրարժեք հողատեսքը՝ խաղող, փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքի՝ կորիզավորի /սալոր/:
- Վերոհիշյալ հողամասին տրամադրել հարկային արտոնություն 1 տարի ժամկետով:
- Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|