Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-29102024-03-0044 որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 17-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված շինության և զբաղեցրած հողամասի օրինականացման և տնօրինման մասին» թիվ 2003-Ա որոշման նախաբանում և 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունը՝ «հասարակական կառուցապատման» բառակապակցության փոխարեն կարդալ «բնակելի կառուցապատման» բառակապակցությունը։
2․Նույն որոշման 3-րդ կետից հետո ավելացնել նոր կետ՝ «3․1 Վերը նշված հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատումից փոփոխել` հասարակական կառուցապատման:»