Այսօր: Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1169-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 սեպտեմբերի 2025 թվականի N 1169-Ա

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՓՈՂՈՑ 41 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇԳՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թվականի  ապրիլի 29-ի <<Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին>> թիվ 698-Ն որոշման  35-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով 01/09/2025թ․ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-01092025-03-0005, Կ-01092025-03-0024 որոշումները և քաղաքացի Անուշ Մինասի Բալյանի դիմումը. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Գրիբոյեդովի փողոց 41 հասցեում գտնվող հողամասի տեղազննության արդյունքում պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է  0․07584հա, սակայն համաձայն հողհատկացման տվյալների հատկացվել է 0․076 հա հողատարածք:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Գրիբոյեդովի փողոց 41 հասցեում գտնվող` 03-002-0004-00037 կադաստրային ծածկագրի տակ հաշվառված, Հովհաննես Մինասի Բալյանին և Անուշ Մինասի Բալյանին պատկանող անշարժ գույքի հողամասի չափերի վերաբերյալ կատարել ուղղում՝ համաձայն որակավորում ունեցող մասնագետի կողմից տրամադրված հատակագծերի:

3․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Գրիբոյեդովի փողոց 41 հասցեում գտնվող` 03-002-0004-00037 կադաստրային ծածկագրի տակ հաշվառված 0․07584 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ                                                      
ԿԱՐԵՆ ՔԵՆԴՐՋՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner