Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Երասխ բնակավայրում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 03-042-0236-0001 ծածկագիրը կրող հողամասից 1.40985 հա մակերեսով հողատարածք առանձնացնելու.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Երասխ բնակավայրում գտնվող, 03-042-0236-0001 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 1.40985 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: