Արարատ համայնքի կողմից վերաքննիչ բողոք է նախապատրաստվել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 12.08.2025թ. թիվ ԱՎԴ1/2316/02/22 քաղաքացիական գործով կայացրած «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» որոշման դեմ։
Ղեկավարվելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 9-րդ հոդվածների և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացվող վերաքննիչ բողոքի համար վճարել 10․000 /տասը հազար/ ՀՀ դրամ պետական տուրք:
2. Ֆինանսատնտեսագիտական բաժնին` վճարումը կատարել համայնքի բյուջեի 01.6.1 «Գույքի նկատմամբ իրավունքի գրանցում» ծրագրի 4823 «Պարտադիր վճարներ» հոդվածով նախատեսված ծախսերից: Գումարը փոխանցել 900005016010 գանձապետական հաշվեհամարին: