Հաշվետվություններ
|
Արարատ քաղաքային համայնքի ղեկավարի 2020թ.-ի տարեկան կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն
Ներկայացման ամսաթիվ` 04 փետրվար 2021
Հաշվետու ժամանակահատված 01 հունվար 2020թ. - 31 դեկտեմբեր 2020թ.
Համայնքի բյուջեի 2020թ. տարեկան պլանը կատարվել է 97,8%-ով կամ այն կատարվել է 689553,1 հազ. դրամի՝ 704822,0 հազ. դրամ պլանի փոխարեն: Ըստ հարկատեսակների այն կազմել է տարեկան գույքահարկի գծով հավաքագրվել է 69871,4 հազ. դրամ կամ այն կատարվել է 99,8%-ով, որից ֆիզիկական անձանց գծով 58609,4 հազ. դրամ կամ 101 %-ով, իսկ իրավաբանական անձանց մասով՝ 11263,0 հազ.դրամ կամ 93,9 %-ով: Հողի հարկը կատարվել է 91,4 %-ով կամ հավաքագրվել է 5528,4 հազ. դրամ: Պետտուրքերը կատարվել են 75,3 %-ով կամ 6403,0 հազ. դրամ, ն/թ նոտար՝ 77,6 %-ով կամ 5430,0 հազ. դրամ: Վարձակալությունը կատարվել է 73,5 %-ով կամ հավաքագրվել է 4870,6 հազ. դրամ:, գույքի վարձակալությունը կատարվել է 120 %-ով կամ հավաքագրվել է 755,7 հազ. դրամ:
Տեղական տուրքերի գծով կատարվել է 111,4%-ով կամ հավաքագրվել է 9494,0հազ. դրամ, ն/թ
ա/ ոգելից խմիչքի և ծխախոտի վաճառքի թույլտվության համար հավաքագրվել է 2326,0 հազ. դրամ կամ 105,5 %-ով,
բ/բացօթյա վաճառքի թույլտվությունը կատարվել է 127,5 %-ով,
գ/ արտաքին գովազդը՝ 68,2 %-ով և այլն:
Աղբահանության վճարը հավաքագրվել է 111,2 %-ով կամ 61138,0 հազ. դրամ:
Ծնողական վճարները հավաքագրվել են 39,1 %-ով կամ 18264,0 հազ. դրամ:
Օտարումից մուտքերը կատարվել է 186,6%-ով կամ 18656,1 հազ. դրամ:
Ենթակա կազմակերպություններին է ուղղվել մոտ 268000,0 հազ. դրամի աշխատավարձ:
Փողոցների լուսավորության համար տարեկան ծախսվել է 6523,6 հազ. դրամ էլ.հոսանք: Ձեռք է բերվել 21 հատ LAD էլ.լամպեր կամ 1979,0 հազ.դրամի:
Կատարվել են բակային արտաքին լուսավորության աշխատանքներ 2077,0 հազ. դրամի:
Նախադպրոցական կրթությանն է տրամադրվել 179669,8 հազ. դրամ
Արտադպրոցական դաստիարակությանն է ողղվել 106359,0 հազ. դրամ:
Մշակույթի տանն է ուղղվել 35545,0 հազ. դրամ:
Անապահով ընտանիքների բարձրագույն կրթություն ստացող ուսանողների ուսման վարձ է տրվել 875,0 հազ. դրամ՝ 18 ուսանողի համար:
Անապահով ընտանիքների միջնակարգ մասնագիտական կրթություն ստացող ուսանողների ուսման վարձ է տրվել 140,0 հազ. դրամ՝ 6 ուսանողի համար:
Սոցիալապես անապահով ընտանիքներին տրվել է 1335,0 հազ. դրամի դրամական օգնություններ: Հուղարկավորություններին է ուղղվել 1500,0 հազ. դրամ:
Արարատ քաղաքի անապահով ընտանիքների ուսանողներին տրամադրվել է ուսանողական ավտոբուս, որի ծառայությունները կազմել է 512,0 հազ. դրամ:
Արարատ քաղաքի հրապարակի կանաչապատման և բույսերի ձեռքբերման համար ծախսվել է 1950,0 հազ.դրամ:
Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և արցախյան ազատամարտում զոհվածների ընտանիքներին տրամադրվել է 330,0 հազ. դրամի օգնություն:
Ձեռք է բերվել գոֆրե խողովակ 840,0 հազ.դրամ արժողությամբ, որը օգտագործվել է ՈԿՖ բանավանի դրենաժային համակարգից ջրերի հեռացման համար:
Նախորդ տարվա ասֆալտապատման աշխատանքների համար վճարվել է 1641,0 հազ.դրամ որպես պարտք:
Ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են կատարվել համայնքապետարանի շենքի ջրհորդանի տեղադրման 921,3հազ. դրամ:
Կոմունալ տնտեսությանն է ուղղվել մոտ 136547,3 հազ. դրամ:
Կապիտալ վերանորոգվել է 3-րդ մանկապարտեզ տանիքը՝ 2950,0 հազ.դրամի:
Ասֆալտապատվել են փողոցներ և բակային տարածքներ 82703,0 հազ.դրամի:
Ջրամատակարարման խողովակները կաոուցվել են 1700,0 հազ.դրամի:
Վերանորոգվել են տանիքները 21260,0 հազ.դրամի /3 բարձրահարկ շենքեր/:
Որոգման ցանցի աշխատանքները կատարվել են 3274,4 հազ.դրամի:
Փողոցների պահպանման և շահագործման համար /անվտանգության գծեր/ 1500,0 հազ.դրամի:
Իրականացվել են ամրացման աշխատանքներ Աբովյան 12 շենքում 4187,8 հազ.դրամի:
Կառուցվել են երկու խաղահրապարակներ 4207,5 հազ.դրամի:
Փոխվել է 4-րդ մանկապարտեզի երկհարկանի մասնաշենքի դուռը և պատուհանները 5650,0 հազ.դրամ:
Կից փաստաթղթեր
|
(1.59 Մբ)
|