
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
14 հուլիսի 2025 թվականի N 41
Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030թթ․ կառավարման պլանի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։
2025թ․ հուլիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Արարատի մարզպետարանում տեղի կունենա «Ի ՍԻ Ի Քաուքազուս» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030թթ․ կառավարման պլանի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։
Արարատ համայնքի 13 բնակավայրերի շահագրգիռ հանրությանը և համապատասխան մասնագետներին հրավիրում ենք մասնակցելու հանրային լսմանը։
Մասնակցության համար խնդրում ենք Ձեր տվյալները մինչև հուլիսի 10-ը ներկայացնել Արարատի համայնքապետարան /ք․ Արարատ, Շահումյան 34/։