Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2070-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2024 թվականի N 2070-Ա

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՍԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՎԱԾԻՑ ԱՎԵԼ ԱՌԿԱ 747.2ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արարատ համայնքի Ղուկասյան փողոցի 19 տան 600քմ բնակելի կառուցապատման հողամասի փոխարեն օգտագործում է 0.13472հա: Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին >> 2008թվականի հունիսի 10-ի Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով, ՀՀ կառավարության 31 դեկտեմբերի 1998 թվականի N 867 որոշման պահանջներով, հաշվի առնելով Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Ղուկասյան փողոցի թիվ 3 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1.2.3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 64-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով և հիմք ընդունելով սեփականատիրոջ Ասլան Հովհաննեսի Ավետիսյանի կողմից համայնքապետարան հասցեագրված դիմումը՝ ավել օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ավել հողամասը օտարելու և այդ հողամասի վրա գույքային իրավունքները վերականգնելու մասին և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 31.05.2024թվականի թիվ 2/փ-234 դրական եզրակացությունը, Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 26-ի 135-Ա որոշումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի Արարատ քաղաքի Ղուկասյան փողոց 19 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-002-0019-0032 կադաստրային ծածկագիրը կրող 0.13472 հա մակերեսով բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի:
2.Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի Ղուկասյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող սեփականության իրավունքով հատկացված 600քմ բնակելի կառուցապատման հողամասին կից ավել օգտագործվող 747.2քմ հողամասից մինչև 20 տոկոսն ավել օգտագործվողը՝ 12 քմ հողամասը անհատույց թողնել և ճանաչել Ասլան Հովհաննեսի Ավետիսյանի /ծնված 22.08.1955թ./ սեփականության իրավունքը, իսկ մնացած 627.2 քմ բնակելի կառուցապատման հողամասը օտարել վերջինիս տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով՝ 353309ՀՀ դրամով:
3.Պարտավորեցնել Ասլան Հովհաննեսի Ավետիսյանին /ծնված 22.08.1955թ/ կնքելու 627.2քմ բնակելի կառուցապատման հողամաս առուվաճառքի պայմանագիրը, իսկ դրանից ծագող իրավունքները <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետականգրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքյինօրվա ընթացքում:
4.Նշված 0.13472հա բնակելի կառուցապատման հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտներիօտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և այդ թվում՝ ինժեներատրնսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և այդ իրավունքի չանաչումը չի սահմանափակում այն անձանց իրավունքները, իսկ հողամասի սահմանները որոշում են Արարատ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

5.0.13472հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գնտվող բնակելի տունը, տնտեսական շինությունը, ծածկը՝ որոնք կառուցված են եղել մինչև 2001թվականի մայիսի 15 և առկա են եղել օրենքը ուժի մեջ մտնելու պահին, որի նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գոծունեություն իրականացնելու մասին փաստաթղթերը վերը նշված օրենքի ուժով ճանաչվում են Ասլան Հովհաննեսի Ավետիսյանի սեփականության իրավունքը:
6.Նշված շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածքվ սահմանված հողամասերի, այդ թվումէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այն անձանց իրավունքները:
7.Սույն որոշումից ծագող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապահասխան ենթական են պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner