Ներկայացվող արդյունքները | Համայնքի բյուջեի 2022թ. տարեկան պլանը կատարվել է 98.5%-ով կամ այն կատարվել է 2339846.7 հազ. դրամի՝ 2374872.7 հազ. դրամ պլանի փոխարեն:Ըստ հարկատեսակների հարկերի և տուրքերի գծով հավաքագրվել է 325719.7 հազ. դրամ կամ այն կատարվել է 85.6%-ով: Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարները հավաքագրվել է 110107.5 հազ. դրամ կամ կատարվել է 107.8%-ով: 1.Փողոցների լուսավորության համար տարեկան ծախսվել է 25952.8 հազ. դրամ էլ. հոսանք:Ձեռք է բերվել 380 հատ LED էլ. լամպեր կամ 4999.8 հազ. դրամի: 2.Նախադպրոցական կրթությանն է տրամադրվել շուրջ 360545.5 հազ. դրամ: 3.Արտադպրոցական դաստիարակությանն է ուղղվել 103133.0 հազ. դրամ: 4.Մշակույթի տանն է ուղղվել 65926.0 հազ. դրամ: 5.Կոմունալ տնտեսությանն է ուղղվել 214228.5 հազ. դրամ: 6.Անապահով ընտանիքների բարձրագույն կրթություն ստացող ուսանողների ուսման վարձ է տրվել 2000.0 հազ. դրամ: 7.Անապահով ընտանիքների միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողների ուսման վարձ է տրվել 290.0 հազ. դրամ: 8.Սոցիալապես անապահով ընտանիքներին տրվել է 8235.0 հազ. դրամի դրամական օգնություններ: Հուղարկավորություններին է ուղղվել 2270.0 հազ. դրամ: 9.Արարատ քաղաքի անապահով ընտանիքների ուսանողներին տրամադրվել է ուսանողական ավտոբուս, որի ծառայությունները կազմել է 11060.0 հազ. դրամ: 10.Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին տրամադրվել է 100.0 հազ. դրամի օգնություն: 11.Փոսալցման աշխատանքներ՝ 4090.6 հազ. դրամ: 12.Կատարվել են դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքները՝ 4600.0 հազ. դրամ: 13.Իրականացվել են համայնքային միջոցառումներ՝ 3613.0 հազ. դրամ: 14.ՈԿՖ բանավանում պոլիկլինիկայի կառուցում՝ 6665.0 հազ. դրամ: 15. Ջրահեռացման և ջրամատակարարման գծերի վերակառուցում և ընթացիկ նորոգում՝ 9866.0 հազ. դրամ: 16. Բնապահպանական ծրագրով Արարատ քաղաքում ոռոգման ջրագծերի կառուցում՝ 6933.4 հազ. դրամ: 17. Հանրակրթական ուսումնական հաստատություններին տրամադրվել է ֆինանսական օժանդակություն՝ 5782.5 հազ. դրամ: 18.Արմաթ ինժեներական լաբորատորիա՝ 12060.0 հազ. դրամ: |