Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> 912-Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0.00572հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 57.1քմ ընդհանուր մակերեսով շինությունը (ատամնաբուժարան) ընդգրկված չէ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի ք.Արարատ բնակավայրի, Արարատյան զանգված 12-րդ շենքի հարակից մասում 0.00572հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 57.1քմ ընդհանուր մակերեսով շինության (ատամնաբուժարան) նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված շինությունը (ատամնաբուժարան) ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր 2026TTXYYG):
3. ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ կետի համաձայն, ելնելով անհրաժեշտությունից, կառույցով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.00572 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունը համարել փոխված՝ բնակելի կառուցապատման հողամասից հասարակականի:
4. Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 57.1քմ մակերեսով շինությանը (ատամնաբուժարան) և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00572հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե ք.Արարատ, Արարատյան զանգված, 12/1 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03011UHTGDMB):
5. 57.1քմ ընդհանուր մակերեսով շինությունը (ատամնաբուժարան) և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00572հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Վահագն Աղասու Մելոյանին:
6. ՀՀ Կառավարության 2006թվականի մայիսի 18-իթիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/շինության օտարման գին սահմանել 57.1քմx12 798դրամ=730 766դրամ
բ/հողի օտարման գին սահմանել 57.2քմx1878դրամ=107 422դրամ
ընդամենը՝ 838 188դրամ
7. ՀՀ Կառավարության 2006թվականի մայիսի 18-իթիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
8. Վահագն Աղասու Մելոյանի 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առաջացած հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 2006թվականի մայիսի 18-իթիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
9. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: