Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-03092025-03-0048 որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստեսի 11-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված շինության և զբաղեցրած հողամասի օրինականացման և տնօրինման մասին» թիվ 1053-Ա որոշման նախաբանում և 1-ին կետում «բնակելի» բառը փոխարինել ՝ «հասարակական» բառով:
2. Նույն որոշման 3-րդ կետից հետո ավելացնել նոր կետ՝ «3.1. Վերը նշված հողամասի գործառանական նշանակությունը հասարակական կառուցապատումից փոխել՝ բնակելի կառուցապատման»:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: