Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88-Ն որոշումներով, հիմք ընդունելով քաղաքացի Գայանե Արամի Մանգասարյանի դիմումը իրեն սեփականության իրավունքով պատկանող, 0,00471հա մակերեսով հողամասի և վրան առկա տնտեսական շինության գործառնական նշանակությունը փոփոխելու՝ հասարակականի այն որպես դեղատուն օգտագործելու վերաբերյալ և հաշվի առնելով, որ վերոնշյալ փոփոխությունը կատարելը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի գտնվում օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, չի նախատեսված բարձր և բարձրագույն ռիսկայնության և պետական բյուջեր միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար.
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1.Արարատ համայնք, գյուղ Երասխ, Կենտրոնական փողոց 2/1 հասցեում գտնվող 0.00471հա մակերեսով հողամասի վրա առկա բնակելի շինության գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական գործառնական նշանակության՝ որպես դեղատուն օգտագործելու նպատակով:
2.Վերոնշյալ շինության զբաղեցրած 0.00471հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման հողամասից ՝ հասարակականի:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: